Սամվել Կարապետյանն, ի տարբերություն իրենց առաջնորդի՝ ժողովրդին չթողեց՝ փախավ, առաջինն ինքը գնաց, նստեց. Ղազինյան

«Թող պահեն, ինչքան ուզում են՝ թող պահեն. որոշել են կանանց պահեն, չեն հասկանում՝ «Ուժեղ Հայաստանում» կանայք էլ են շատ ուժեղ: Ընտրակաշառքների վերաբերյալ մեր ժողովուրդը սկսել է շատ ճիշտ գնահատել. տարեկան բյուջեի հաստատման ժամանակ գումար չունենալով՝ կենսաթոշակները բարձրացնել ընտրություններից 2 ամիս առաջ ու մի հատ էլ ասել՝ միս չես կերել, բարձրացված թոշակով կուտես, դրանից լավ նախընտրական կաշառք կարո՞ղ է լինել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ–ի նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում սկսած խուզարկություններին եւ 15 կուսակցականներին բերման ենթարկելու դեպքերին:

«Ռեպրեսիվ միջոցներ կիրառելուց հետո՝ ապրիլի 11-ի հանրահավաքը բոլորս տեսել ենք: Երեւի թե իրենց իշխանության օրոք ամենամեծ հանրահավաքն էր Ազատության հրապարակում: Բոլորս էլ պատրաստ ենք ե՛ւ իրենց հետ քաղաքական կռիվ տալու, ե՛ւ ազատազրկման: Չեմ կարծում՝ կլինի մարդ, որ ազատազրկման վախից մեզ հետ չի լինի: Սամվել Կարապետյանն, ի տարբերություն իրենց առաջնորդի՝ ժողովրդին չթողեց՝ փախավ, առաջինը ինքը գնաց, նստեց: Դա նշանակում է, որ ժողովուրդը տեսել է ղեկավարի՝ պայքարելու կամքը ու հիմա էլ տեսնում է : 1 միլիարդանոց ընկերություն կորցնել, 6 ամիս ազատազրկում կալանավայրում, 4 ամիս՝ տանը: Գործընթացը շատ նորմալ գնում է»,- հավելեց Ղազինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment