«Խոսեցի Արցախ հայության վերադարձի իրավունքից, այս հարցում Եվրոպական Միության քաղաքական պատասխանատվությունից». Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Երեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով:

Մենք արդեն առիթ էինք ունեցել հյուրընկալել նրանց Երևանում, և մեծապես արժևորում ենք Հայաստանի և Արցախի պաշտպանության օգտին նրանց գործադրած հետևողական և անկեղծ ջանքերը:

Հիմնական պաշտոնական հանդիպումները նախատեսված են այսօր, իսկ երեկ Եվրոպական Խորհրդարանի հեռուստատաղավարում ես հյուրընկալվեցի մեր գործընկերներների կողմից կազմակերպած քննարկմանը, որտեղ խոսեցի Արցախ հայության վերադարձի իրավունքից, այս հարցում Եվրոպական Միության քաղաքական պատասխանատվությունից, առաջիկա ընտրությունների միջոցով մեզ պարտադրված թուրք-ադրբեջանական պարտադրանքից ազատվելու հրամայականից և դրանով մեր ինքնության և հիմնարար իրավունքների պաշտպանությունից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment