Իրանի ԶՈՒ-ը սպառնում է փակել Կարմիր ծովը, եթե ԱՄՆ-ի կողմից շրջափակումը շարունակվի

Քաղաքականություն

15.04.2026 | 18:40

Իրանի զինված ուժերը զգուշացրել են, որ կարգելափակեն Կարմիր ծովով, ինչպես նաև Պարսից ծոցով ու Օմանի ծովով առևտուրը, եթե ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը շարունակվի, գրում է France 24-ը։

Իրանական պետական ​​հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ Իրանի ռազմական կենտրոնական հրամանատարության ղեկավարը նշել է, որ եթե շրջափակումն «անվտանգության սպառնալիք ստեղծի իրանական առևտրային նավերի և նավթատար լցանավերի համար», դա կլինի հրադադարի խախտման «նախերգանք»։

«Իսլամական Հանրապետության հզոր զինված ուժերը թույլ չեն տա, որ որևէ արտահանում կամ ներմուծում շարունակվի Պարսից ծոցում, Օմանի ծովում և Կարմիր ծովում»,- հայտարարել է Ալի Աբդոլլահին։

Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարը երեքշաբթի ասել էր, որ ամերիկյան ուժերն «ամբողջությամբ դադարեցրել են» դեպի Իրան և Իրանից ծովային առևտուրը։

«Շրջափակման կիրառումից հետո 36 ժամից էլ պակաս ժամանակահատվածում ԱՄՆ ուժերն ամբողջությամբ դադարեցրել են Իրանից և Իրանից ծովային ճանապարհով առևտուրը»,- ասել է ծովակալ Բրեդ Քուփերը։

CENTCOM-ը երկուշաբթի սկսել է արգելափակել իրանական նավահանգիստներ մտնող և դուրս եկող ծովային երթևեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment