Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Այդ կապակցությամբ ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ապրիլի 16-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված՝

Ծառատունկ և պուրակի հիմնում (ժամը 10:30)

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման ասուլիս (ժամը 12:30)

ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդես (ժամը 16:30)

Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք նամականիշի մարում (ժամը 18:00)

Բացման պաշտոնական արարողություն, գալա-համերգ (ժամը 19:00)

Բացման միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ երկրների պաշտոնական պատվիրակություններ և մշակույթի ոլորտի գործիչներ, ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։

Leave a comment