ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի «Երկրի գործառնությունների վերանայման և ծրագրավորման առաքելության» (CORPM) ամփոփիչ հանդիպումը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի «Երկրի գործառնությունների վերանայման և ծրագրավորման առաքելության» (CORPM) ամփոփիչ հանդիպումը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի «Երկրի գործառնությունների վերանայման և ծրագրավորման առաքելության» (CORPM) ամփոփիչ հանդիպումը: Միջոցառմանը ներկա են եղել ինչպես ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչները, այնպես էլ ՀՀ տարբեր գերատեսչություններից մի շարք գործընկերներ:

Քննարկման առանցքում են եղել ԱԶԲ-ի հետ համագործակցության ընթացիկ ծրագրերը, դրանց ներկա կարգավիճակը, հիմնական մարտահրավերները և առաջարկվող գործողությունները, ինչպես նաև 2026-2028 թվականների համար նախատեսված ԱԶԲ նոր ռազմավարական գործընկերության փաթեթը:

Հանդիպման ընթացքում մի շարք կենսականորեն կարևոր նախաձեռնությունների համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» 3-րդ ծրագրի մեկնարկը, որը նպատակաուղղված է Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային բարեփոխումների խորացմանը:

Ասիական զարգացման բանկը Հայաստանի խոշորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող գործընկերներից է. համագործակցությունը սկսվել է դեռևս 2005 թվականին, և այդ ժամանակվանից ի վեր Բանկը Հայաստանում իրականացրել է ավելի քան 2,5 միլիարդ դոլարի ներդրումներ։ ԱԶԲ-ն հանդես է գալիս ոչ միայն որպես վարկատու, այլև որպես «գիտելիքի բանկ»՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն իրականացվող բարեփոխումներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ փոխգործակցությունը՝ ուղղված ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի դիմակայուն զարգացման ապահովմանը:

Leave a comment