Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու նոր պատճառ է գտել

https://arm.sputniknews.ru/20260415/nikvol-pashinjany-sahmanadrutjuny-pvokhelu-nvor-pattshar-e-gtel-101002584.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0f/101000543_103:0:1003:675_1920x0_80_0_0_4d9150bb54ac5ac9013908faf6f6807f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, սահմանադրություն

հայաստան, նիկոլ փաշինյան, սահմանադրություն

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետի կարծիքով դատական և արդարադատության համակարգերը հիմնականում օրգանական կապ չունեն ժողովրդի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի արդարադատության համակարգը բարեփոխման կարիք ունի, և այդ հարցը պետք է լուծել նոր Սահմանադրություն ընդունելով։ Նա այդ մասին հայտարարեց Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ։

«Ընդհանրապես արդարադատության հետ առնչվող կողմերը երկուսն են, ու սովորաբար մեկը պարտվում է, իսկ մյուսը` հաղթում։ Պետք է հասկանալ, թե ինչպես հասնել նրան, որ և՛ պարտվողը, և՛ հաղթողն ընդունեն՝ տեղի ունեցածն արդարություն ու արդարադատություն է։ Այս հարցի հետազոտությամբ զբաղվելով՝ հանգել եմ նրան, որ ամենակարևոր խնդիրն ինստիտուտների և պրոցեսների օրգանիկությունն է։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարության ու արդարադատության զգացում չենք ունենալու, քանի որ ՀՀ-ում դատական և արդարադատության համակարգերը հիմնականում օրգանական կապ չունեն իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Հարցը պետք է լուծել առաջիկայում նոր Սահմանադրություն ընդունելով»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը մեծ մասամբ կառավարում են այնպիսի ինտիտուտներ, որոնք կղզիացած ու մեկուսացած են, չունեն հաշվետվողականության ու պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ։

Փաշինյանն ընդգծեց՝ արդարությունը և արդարադատությունը Սահմանադրության ու օրենքների համապատասխանությունն են։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրությունում այլևս չպետք է խոսք լինի ՀՀ անկախության հռչակագրի մասին, քանի որ այն կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մինչ այդ հայտնել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, բայց դեռ չեն ամբողջացրել։ Նա նշել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրի մասին հղումը ներածության մեջ էր։
Փաշինյանը պատրաստ է 2 հանրաքվե անել, որպեսզի ՀՀ Սահմանադրությունը փոխվի

Leave a comment