Ինչ խնդրի առաջ է հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»․ քաղաքագետ





Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ինչ խնդրի առաջ է հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող ՛՛հզոր ուժերը՛՛: Դրանց անվանենք պայմանական ՔՊ:

Պայմանական ՔՊ-ն հասկանում է, որ իրենք վերարտադրվոլու համար ունեն երկու տարբերակ.

հնարավորինչ քիչ մարդ մասնակցի ընտրություններին, որի արդյունքում ՔՊ-ն վերարտադրվելու շանս կարող է ստանալ,

բոլորից զզվել ենք՛՛ էլեկտորատի ձայների մի մասը, եթե, այնուամենայնիվ, մասնակցեն ընտրություններին, հետագայում գումարվի ՔՊ-ին:

Այս ընթացքում նման պրոքսի նախաձեռնություններ պետք է գեներացվեն: Դրանցից մեկն արդեն ստեղծվել է՝ ՛՛Բոլորին Դեմ Եմ՛՛ անվանումով, արհեստական տրամաբանությամբ:

2018 թվականից այս կողմ ՛՛Կայուն Մեծամասնության՛՛ հոդվածը չի գործել, որովհետև ՔՊ-ն ընտրությունների արդյունքում է այդ կայուն մեծամասնությունը ստացել: Այսինքն, 2018-ից ի վեր, այդ մեխանիզմը որևէ ազդեցություն չի ունեցել: Դա չէ մեր այսօրվա վիճակի պատճառը: Մյուս թեզը, որ ընտրական շեմը իջեցնել 1 տոկոսի, անիմաստ պահանջ է, որի մասին խոսելն ավելորդ է: Այսինքն, բացարաձակապես բացակայում է երկրի առջև ծառացած մարտահրավերների որևէ լուծման ակնարկ: Գործ ունենք որ քաղաքական, ոչ այժեական, անտրամաբանական նախաձեռնության հետ:

Սակայն, այդ նախընտրական ՛՛ծրագրի՛՛ ամոբղջ իմաստն այն է, որ, ըստ հեղինակների, ԱԺ անցած որևէ ուժ, եթե համաձայնվի այդ պահանջներին, նրա հետ կոալիցիա կկազմեն, եթե իրենց հնարավոր ձայների պահանջն առաջանա: Ինչն է խանգարում պայմանական ՔՊ-ին այդ անիմաստ պահանջներն ընդունել ու վերարտադրվել, բնականաբար՝ ոչինչ:

Մանիպուլյացիան չափազանց պարզունակ է, սակայն որքան պարզունակ, այնքան որոշ մարդկանց համար գրավիչ ու ՛՛հասկանալի՛՛:

Նման այլ պրոքսի նախաձեռնություններ ևս պետք է սպասել մոտ ժամանակներս»։



դիտվել է 739 անգամ

Leave a comment