Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունը


Հասարակություն



Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունը: Այդ նպատակով ազդակիր Կապան և Քաջարան համայնքներում ապրիլի 14-ին միանգամից երկու հանրային լսում անցկացվեց:

Տարեկան 30 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման թույլտվություն ստանալուց հետո ձեռնարկությունը կսկսի իրականացնել համալիր բարեփոխումների ծրագիրը։ Հավելյալ 8 միլիոն տոննա արտադրողականության բարձրացումը կիրականացվի բաց հանքի և պոչամբարի գործող սահմաններում։ Կկառուցվի հարստացուցիչ ֆաբրիկայի և հանքաքարի ջարդման մասնաշենքեր, մի շարք ենթակառուցվածքներ, ձեռք կբերվի նոր տեխնիկա։

Առաջիկա ծրագրերը ներկայացնում է ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը։

 

 




Leave a comment