Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի

Հարկային ու մաքսային ծառայությունների օպերատիվ-հետախուզական մարմինները խստացրել են երկիր մտնող կանխիկի վերահսկողությունը: Հանրապետություն մեծ գումարներ ներմուծողները ձերբակալվում են (օրինակ՝ վերջերս 47,5 միլիոն ռուբլի ներմուծող է ձերբակալվել): Բայց դա քիչ է:

Սա շատ կարևոր է, քանի որ ցի ու քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսավորման փողը չի կարող գալ փոխանցումներով: Այն կարող է գալ միմիայն ու բացառապես կանխիկով… Խոսքը, առնվազն, մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է:

Մենք ստացել են տեղեկություններ, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր: Մենք ունենք տեղեկություններ, որ Երևանի շատ կոնկրետ տարածքում բնակվող անձինք (նախկին բարձրաստիճան պաշտոնյայի լայն շրջապատ) համատարած կերպով 1-2 օրով թռնում են արտերկիր ու վերադառնալիս ձեռքի ուղեբեռում կանխիկ են բերում:

Իրավապահ մարմինները պետք է այդ բոլոր շրջանակներին հավաքեն ու թույլ չտան մասնակցել քաղաքական ֆինանսավորման ապօրինի սխեմաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment