Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի Խորեն Ծատուրյանը նվաճել է աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը։

Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեից։

Մինչև 65 կգ քաշային կարգում հանդես եկող Ծատուրյանը հաջողությամբ է կատարել բոլոր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։

Մարզիկի անձնական մարզիչը Քրիստինե Պետրոսյանն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճել էր Աննա Խաչատրյանը՝ դառնալով աշխարհի պատանիների չեմպիոն։

Leave a comment