Դպրոցների համար էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման նպատակով: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով:
Մրցույթի նախաորակավորման ընթացակարգի հայտարարությունը տեղադրված է www.gnumner.am կայքում (ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԵՄԱՊՁԲ-26/1»):
Մրցույթի նպատակն է շուրջ 30 հատ դպրոցական ավտոբուսի ձեռքբերումը մարզերի դպրոցականների համար:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 10-ը:
Մրցույթի պայմանները ներկայացված են այստեղ: