Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում զինված անձը մտել է դպրոց և կրակ բացել, միջադեպը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։
Ըստ տեղեկությունների՝ զինված անձը օգտագործել է հրացան և վիրավորել 13 մարդու։ Ըստ տեղեկությունների՝ նա պատանդ է վերցրել մի քանի աշակերտների։
Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ շտապօգնության խմբեր և ոստիկանության հատուկ ջոկատայիններ։
Ըստ տեղեկությունների՝ հարձակվողը դպրոցի աշակերտներից է։
Աշակերտների մեծ մասը տարհանվել է։ Միջոցառումներ են ձեռնարկվում հարձակվողին չեզոքացնելու համար։