https://arm.sputniknews.ru/20260811/1-mard-zvohvel-e-2-y-viravvorvel-belgvorvodi-marzum-ukrainaji-zu-i-hardzakumneri-hetevanqvov-105660238.html
1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների հետևանքով
1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների հետևանքով
Sputnik Արմենիա
Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել են առևտրային օբյեկտի ճակատային մասն ու ապակեպատումը։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T20:33+0400
2026-08-11T20:33+0400
2026-08-11T20:33+0400
բելգորոդ
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:370:960:910_1920x0_80_0_0_cf4ba5b270e372d55a534dc3987faaac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի երկու շրջանների վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորել են, այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց են դիմել երկու տղամարդ, որոնք տուժել էին Բելգորոդի շրջանի Դուբովոյե ավանում առևտրային օբյեկտի տարածքում ԱԹՍ-ի պայթյունից։ Երկուսի մոտ էլ ախտորոշվել են բեկորային կույր վնասվածքներ։ Օգնություն ցուցաբերելուց հետո նրանք դուրս են գրվել և ամբուլատոր բուժում կստանան։Շտաբում նաև ճշտել են, որ Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել են առևտրային օբյեկտի ճակատային մասն ու ապակեպատումը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:280:960:1000_1920x0_80_0_0_bc6fbbb3eb4bc8a1c5ae10d48684efaf.jpg.webp
բելգորոդ, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա
բելգորոդ, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա
Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել են առևտրային օբյեկտի ճակատային մասն ու ապակեպատումը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի երկու շրջանների վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորել են, այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։
«Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների ընթացքում մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են։ Գրայվորոնի շրջանի Կոզինկա գյուղում անօդաչու թռչող սարքի պայթյունից տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և տեղում մահացել։ Ցավակցում ենք հարազատներին և մերձավորներին»,-ասվում է MAX հարթակում օպերատիվ շտաբի ալիքում։
Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց են դիմել երկու տղամարդ, որոնք տուժել էին Բելգորոդի շրջանի Դուբովոյե ավանում առևտրային օբյեկտի տարածքում ԱԹՍ-ի պայթյունից։ Երկուսի մոտ էլ ախտորոշվել են բեկորային կույր վնասվածքներ։ Օգնություն ցուցաբերելուց հետո նրանք դուրս են գրվել և ամբուլատոր բուժում կստանան։
Շտաբում նաև ճշտել են, որ Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել են առևտրային օբյեկտի ճակատային մասն ու ապակեպատումը։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։