Գագիկ Համբարձումյանը ստանձնել է պատգամավորի մանդատ

ԱԺ-ի «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի՝ Գագիկ Համբարձումյանը։

Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվելուց հետո պատգամավորական մանդատը թափուր է մնացել։

Գագիկ Համբարձումյանն ԱԺ-ում երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։

Leave a comment