ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած մի խումբ դպրոցականների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։
Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ:
—00—ԼԱ