Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Քոչինյան


Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև մեծագույն առումով խաղաղության գործընթացի ապագան կախված է հենց այդ փոփոխականից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող Արեգ Քոչինյանը:


«Եկեք ուղիղ խոսեք, որ այս պահի դրությամբ խաղաղության գործընթացի մեջ ամենամեծ փոփոխականը Հայաստանի խորհրդարանական ընտրություններն են, եթե ընտրությունները լինեին Ադրբեջանում, դա կլիներ փոփոխականը»,- նշեց նա: 


Մանրամասնելով նշվածը՝ Արեգ Քոչինյանն ասաց. «Մի կողմից կա բավականին լուրջ ձևավորված խաղաղության պայմանագրային իրավական, քաղաքական բազա Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա Խաղաղության համաձայնագիրն է, որը նախաստորագրված է, որը պետք է ստորագրվի ու վավերացվի: Դա երկու երկրների միջև կնքված սահմանազատման, սահմանագծման գործընթացն է, որի հանձնաժողովների կանոնադրությունները հաստատված են երկու երկրների կողմից, բոլոր իրավական գործընթացները անցել են, հաձնաժողովները ձևավորվել են, դրանք աշխատում են, դա կոմունիկացիաների ապաշրջափման գործընթացն է, որի վերաբերյալ նույնպես արդեն կան փաստաթղթեր ստորագրված, և դա առաջին հերթին բնականաբար ԹՐԻՓՓ-ն է: Սա իրավապայմանագրային բազան է, սրան զուգահեռ կա որոշակի քաղաքական էլեմենտ, որ, այո, երկու երկրների կառավարությունների միջև ձևավորվել է որոշակի մակարդակի իրար հետ աշխատելու կարողություն, ունակություն: 


Շատ կարևոր էմ թե Հայաստանում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ինչպիսի դիրքորոշում և ինչպիսի վեաբերմունք են արտահայտում իմ նշած ամբողջ բազային, որովհետև ընտրություններից հետո խաղաղության և պատերազմի հարցերը ըստ էության որոշվելու են այն ուժի կողմից, որը Հայաստանում կհաղթի»:

Leave a comment