Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի հետ Շանհայում քննարկել է համագործակցության հեռանկարները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում այսօր հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են Ասոցիացիայի շրջանակում համագործակցության հեռանկարներին:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment