Ահազանգ․ Արթիկում ճնշումներ են գործադրվում, որ ընտրեն ՔՊ-ին

Արամ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի մի շարք գյուղերում, որտեղ ղեկավարումը իրականացվում է ՔՊ ներկայացուցիչների կողմից, պետական աշխատողների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։

Մասնավորապես՝ աշխատակիցներին հորդորում են, թե եթե առաջիկա ընտրություններում չքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, կարող են զրկվել աշխատանքից։

Օրինակ՝ նմանատիպ ահազանգ է ստացվել Հառիճ գյուղից։

Միևնույն ժամանակ, փոքր գյուղերում գյուղացիներին մոլորեցնում են՝ պնդելով, թե հնարավոր է պարզել, թե ով ում է ընտրել։ Հիշեցնում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը․ ընտրությունը գաղտնի է, և որևէ մեկը չի կարող տեսնել քաղաքացիների քվեարկությունը։

Կոչ եմ անում ընդդիմությանը՝ ակտիվ շրջայցեր իրականացնել հատկապես փոքր գյուղերում և տեղեկացնել մեր հայրենակիցներին իրենց իրավունքների մասին։

Leave a comment