ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
24News-ի «Մերիի հարցը» նախագծի այս շաբաթվա հյուրը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։
ՀՀԿ-ի ընտրություններին չմասնակցելու մասին խոսելիս Աբրահամյանը նշեց, որ երկար քննարկում է ընթացել․ գործադիր մարմնի բոլոր անդամները հայտնել են իրենց դիրքորոշումը և, ի վերջո, կայացրել համընդհանուր որոշում։
Հարցին, թե իրեն այլ ուժերից առաջարկ եղե՞լ է պատգամավորի թեկնածու առաջադրվելու հարցի շուրջ, ԱԺ 8-րդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասաց, որ կոռեկտ չէր լինի, եթե լիներ։
Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով 2023 թվականի արցախյան իրադարձություններին և հայաստանյան իշխանությունների կողմից ռազմաքաղաքական ղեկավարությանը չկռվելու մեղադրանքներին, ասաց․ «2023 թվ.-ին Արցախի ՊԲ-ն գլխավորած անձինք այսօր ՊՆ-ում են․ «փախածների՞ն» եք ընդունել աշխատանքի»։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։
Մերի Մանուկյան
–00—ՅՄ