Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամում գրում է․
Իսլամաբադում Իրան – ԱՄՆ՝ մոտ 21-ժամյա բանակցություններն ավարտվեցին առանց որևէ համաձայնության։
Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բաղային հայտարարել է, որ 2-3 առանցքային հարցերում կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են եղել։
ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ համաձայնություն չի կայացվել հատկապես միջուկային հարցում։
Ակնհայտ է, որ համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը, որն, ի դեպ, մինչև պատերազմը բանակցության առարկա չէր, քանի որ չէր վերահսկվում Իրանի կողմից։
Ի՞նչ կլինի Իսլամաբադում բանակցությունների անպտուղ ավարտից հետո՝ դեռևս պարզ չէ, սակայն պակիստանյան կողմը հայտարարել է, որ շարունակելու է խաղաղությանը միտված միջնորդական ջանքերը։
Sputnik Արմենիա-ից էլ տեղեկացնում են, «Մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության և, կարծում եմ, դա վատ է ավելի շատ հենց Իրանի, քան ԱՄՆ-ի համար»,-ասել է Ջեյ Դի Վենսը։
Վաշինգտոնի առանցքային պայմանը մնում է Թեհրանի հստակ պարտավորությունը՝ հրաժարվել միջուկային զենքի մշակումից և տեխնոլոգիաներից, որոնք թույլ են տալիս արագ ստեղծել այն:
«Մենք պետք է տեսնենք միանշանակ և երկարաժամկետ հանձնառություն միջուկային զենքից հրաժարվելու հարցում։ Առայժմ դա չկա»։
Թեհրանը հայտարարել է նաև Վաշինգտոնի «չափից դուրս պահանջների» մասին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: