Լուսինը, Երկիրը եւ մարդիկ

Վերջին 10 օրերի ընթացքում ամբողջ աշխարհը հետեւում էր Artemis II լուսնային առաքելությանը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Orion տիեզերանավի անձնակազմի կողմից արված լուսանկարների ընտրանին։
Արեգակը լիովին խավարված է Լուսնի կողմից (ապրիլի 7-ին)։
Այս լուսանկարն արված է ապրիլի 6-ին: Լուսանկարն անելուց երեք րոպե անց Orion տիեզերանավը հայտնվել էր Լուսնի հակառակ կողմում՝ 40 րոպեով կորցնելով կապը Երկրի հետ։
Վավիլովի խառնարանը՝ լուսանկարված ապրիլի 6-ին։
NASA-ի աստղագնաց եւ Artemis II առաքելության մասնագետ Քրիստինա Կոխը։
Artemis II-ի հրամանատար Ռեյդ Ուայզմանը։
Artemis II առաքելության մասնագետ եւ Կանադայի տիեզերական գործակալության աստղագնաց Ջերեմի Հանսենը սափրվում է տիեզերքում։
Երկրի լուսանկարը՝ արված Artemis II-ի հրամանատար Ռեյդ Ուայզմանի կողմից։
Artemis II առաքելության մասնագետ Քրիստինա Կոխը Orion տիեզերանավի գլխավոր խցիկից դուրս է նայում:
Artemis II-ի հրամանատար Ռեյդ Ուայզմանի արված լուսանկարում երեւում են երկու բեւեռային լույսեր (աջ մասի վերեւում եւ ձախ մասի ներքեւում) եւ զոդիակալ լույսը (աջ մասի ներքեւում), երբ Երկիրը խավարեցնում է Արեգակը։
Այս լուսանկարն արված է ապրիլի 6-ին: Լուսանկարն անելուց չորս րոպե անց Orion տիեզերանավը հայտնվել էր Լուսնի հակառակ կողմում՝ 40 րոպեով կորցնելով կապը Երկրի հետ։

Leave a comment