Օսիեկում Աշխարհի գավաթի եզրափակչում հանդես կգան Հայաստանի բոլոր 4 մարմնամարզիկները
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի բոլոր 4 մարմնամարզիկները հաջողությամբ դուրս են եկել 2026 թ.-ի Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ, որը անցկացվում է Օսիյեկում։
Այս մասին հայտնում է sportaran-ը։
Ձիու վարժությունում Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը վստահ հաղթահարել են որակավորումը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը։
Օղակների մրցումներում Արթուր Ավետիսյանը դուրս է եկել եզրափակիչ՝ գրանցելով երրորդ արդյունքը։
Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում ցույց է տվել լավագույն արդյունքը՝ եզրափակիչ անցնելով առաջին տեղով։
Նշենք, որ ապրիլի 7-ից 13-ը Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթանում է Աշխարհի գավաթի վերջին փուլը (Դոհայում կայանալիք աշխարհի գավաթը չեղարկվել է), որտեղ մեր տղաների հավաքականը մասնակցում է հետևյալ կազմով.
-Արթուր Դավթյան
-Արթուր Ավետիսյան
-Համլետ Մանուկյան
-Մամիկոն Խաչատրյան