Եթե Իրանի հետ գործարքը չկայանա, ռազմական գործողությունները կվերսկսվեն. Թրամփ


Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցություններին ընդառաջ ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է՝ առաջնային նպատակն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա:


Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի: Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է՝ եթե գործարքի չհասնեն, ռազմական գործողությունները կվերսկսվեն:


«Իրանը խաղաքարտեր չունի»,- հավելել է Թրամփը:


The Wall Street Journal-ն էլ գրել է, որ Միացյալ Նահանգները մեծացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում. առաջիկայում տարածաշրջան կարող են տեղափոխվել էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մինչև 2 հազար զինվորական և հազարավոր նավաստիների:

Դիտումների քանակ18

Leave a comment