16:28 10.04.2026 (Թարմացված է: 16:30 10.04.2026)
Բաժանորդագրվել
Դավիթ Մինասյանին հասցված հարվածների հետևանքով ակնագնդի խնդիր է առաջացել։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժել է կիրառել իր բացառիկ հնարավորությունն ու փոխել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը: Այս մասին Sputnik Արմենիային ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: