Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

ՀՀ գլխավոր դատախազը չի վերացրել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Ավելին՝ ըստ փաստաբանի, դատախազությունն իր հերթին բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի մյուս հանգամանքները ևս հաշվի առնվեն, քանի որ իրենց ներկայացրած հանգամանքներից միայն մեկն է քննության առնվել։

Մերի Մանուկյան

Leave a comment