Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի առաջնորդները WhatsApp-ով են քննարկում միջազգային կարևորագույն հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին ITV-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Կան բազմաթիվ WhatsApp խմբեր համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ»,- ասել է նա։
«Մենք ստիպված ենք եղել ստեղծել տարբեր խմբեր, մասնավորապես՝ Ուկրաինայի նման հարցեր քննարկելու, կապի մեջ մնալու համար»,- ասել է նա։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ ինքը «WhatsApp-ի երկրպագու» չէ և նախընտրում է այլ առաջնորդների հետ անձամբ հանդիպել կամ հեռախոսով շփվել՝ հարաբերություններ կառուցելու համար։