Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը փակ են կցորդով բեռնատարների համար․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


 


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


 


Դիլիջանի, Սպիտակի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։


 


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 


Գյումրի-Բավրա, Բաղանիս-Ջուջևան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։


 


Ափնագյուղից Սպիտակի ոլորաններ հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։


 


Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 

Դիտումների քանակ1

Leave a comment