Բաքուն ավելի քան 250,000 մանաթ է հատկացել ՌԴ-ի և Բելառուսի մի խումբ լրագրողների՝ Ադրբեջանը գովազդելու համար

Քաղաքականություն

09.04.2026 | 21:58

Ադրբեջանի  ​​տուրիզմի  պետական գործակալությունը 257,590.47 մանաթ է հատկացրել Ռուսաստանից և Բելառուսից լրագրողների, բլոգերների և տուրիստական ​​ընկերությունների ներկայացուցիչներին՝ երկիր  ճանաչողական այցեր կազմակերպելու համար, գրում  է Meydan TV-ին։

Նշվում է, որ այդ նպատակով գործակալությունը պայմանագիր է կնքել «Վատա» ՍՊԸ-ի հետ՝ պետական ​​գնումների միասնական ինտերնետային պորտալի միջոցով։ Ընկերության ղեկավարը Ֆաիգ Մահամմադ օղլու Մամեդովն է։ Նախագծի նպատակն է երկիր ներգրավել օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին և խթանել դրա զբոսաշրջային ներուժը։

Առկա տեղեկատվության համաձայն՝ այս ծառայության գնման մոտավոր գինը կազմել է 728,304.20 մանաթ: Չնայած պայմանագրի գումարը ցածր էր, հատկացված միջոցները հանրային քննարկումների առիթ  են դարձել։

Այս տարվա փետրվարին  ​​տուրիզմի գործակալությունը հայտարարել էր 12 բաց մրցույթ՝ 6 միլիոն 51 հազար 904 մանաթ ընդհանուր արժեքով։

Որոշ փորձագետներ կարծում են, որ նման ծախսերը բարձր են, և որ պետք է նախընտրել ավելի տնտեսող խթանման մեխանիզմներ։

Տուրիզմի գործակալության նախագահի խորհրդական Քենան Գուլուզադեն քննադատությունը որակել է անհիմն՝ ասելով, որ նման մոտեցումները միամիտ են զբոսաշրջությունից ստացված միլիարդավոր եկամուտների ֆոնին, և որ թվային մարքեթինգը, ինչպես նաև արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների ներգրավվածությունը, զբոսաշրջության խթանման հիմնական գործիքներն են։

Նշենք, որ Բաքուն այսկերպ նաև տարբեր երկրներից խմբերի այցեր  է  կազմակերպում Արցախ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment