3 հայ աշակերտ կմեկնի Արտեկ՝ մասնակցելու «Կենդանի դասական» մրցույթի համառուսաստանյան փուլին

https://arm.sputniknews.ru/20260409/3-haj-ashakertkmekni-artek-masnakcelu-kendani-dasakan-mrcujti-hamarusastanjan-pulin-100822528.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

В Армении подвели итоги конкурса юных чтецов “Живая классика”

Sputnik Արմենիա

В Армении подвели итоги конкурса юных чтецов “Живая классика”

2026-04-09T17:48+0400

true

PT2M08S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100820834_480:0:1920:1080_1920x0_80_0_0_0f5887a58bc15e355358d7690ff950e4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ասմունք, աշակերտ, մրցույթ, արտեկ, հայաստան, ռուսաստան, տեսանյութեր, видео

ասմունք, աշակերտ, մրցույթ, արտեկ, հայաստան, ռուսաստան, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

«Կենդանի դասականը» ռուս և արտասահմանյան հեղինակների արձակ ստեղծագործություններից ռուսերեն հատվածների ասմունքի միջազգային մրցույթ է:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Երևանում տեղի է ունեցել «Կենդանի դասական-2026» պատանի ասմունքի միջազգային մրցույթի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է, որ մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում տարեցտարի աճում է:

«Եթե 2024-ին եղել է 140 մասնակից, իսկ 2025-ին՝ 250, ապա ընթացիկ տարում այդ թիվը կազմել է 349 աշակերտ, որոնք ներկայացնում են 83 դպրոց։ Սա նաև ցույց է տալիս դասական գրականություն ուսումնասիրելու երեխաների ցանկությունը: Այդ թվերը վկայում են ընթերցված գրքերի, փորձերի, ելույթից առաջ ապրումների, տեսագրությունների և, իհարկե, գրականության հանդեպ սիրո մասին», – ասել է Ֆեֆիլովը։

Այս տարի հաղթող է ճանաչվել Թաթոիլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Լևոն Գևորգյանը (Գրիգորի Գորին, «Այդ նույն Մյունխհաուզենը» պիես):

Ստանալով մրցանակը՝ Լևոնը խոստովանել է, որ հաճելիորեն զարմացած է՝ տեսնելով, թե որքան տաղանդավոր երեխաներ կան Հայաստանում: «Անցյալ տարի ես Արտեկում էի մեկ այլ ծրագրով, երազում էի նորից գնալ այնտեղ», – նշել է նա՝ հավելելով, որ ամբողջ տարին աշխատել է իր ցանկության իրագործման ուղղությամբ:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի «Տաթև» դպրոցի6-րդ դասարանի աշակերտ Մաքսիմ Թորոսյանը (Արկադի և Բորիս Ստրուգացկիներ, «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» վիպակ), երրորդը՝ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մանե Պետրոսյանը (Ֆ. Դոստոևսկի, «Սպիտակ գիշերներ» վիպակ): Մանեն չի կարողանա մեկնել Արտեկ, ուստի նրան կփոխարինի մեկ այլ մրցանակակիր՝ «Հայ կրթություն» կրթահամալիրի 10-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Վերանյանը, որն արժանացել է «Գրական կերպարի մեջ խորին ներթափանցման համար» մրցանակին:

Մնացած մրցանակակիրներն են`

«Տեքստի օրիգինալ ընտրության համար» – Շիրակի մարզի Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Կարինե Մարգարյան,
«Անկեղծ կատարման համար» – Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի Հայրիկ Ղազարյանի անվան հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Ռուզաննա Կիրակոսյան,
«Մրցույթին հավատարիմ լինելու համար» – Երևանի Լ. Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Խաչատուրյան,
«Առավել արտահայտիչ ելույթի համար» – Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան հ. 114 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալեքս Մանվելյան,
«Բեմական հմայքի համար» – «Դրիմ Բրիջմեն» միջազգային դպրոցի (ք. Երևան) 6-րդ դասարանի աշակերտ Օսման Ժումաբայ,
«Լավագույն դեբյուտի համար» – Երևանի Ն. Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գոգուա,
«Ամենազգացմունքային ելույթի համար»՝ Տավուշի մարզի Զորական գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լաուրա Մարտիրոսյան:
Առանձին մրցանակ ստացել է մրցույթի ամենակրտսեր մասնակիցը՝ Երևանի «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորյա Կարապետյանը:

«Կենդանի դասականը» ռուս և արտասահմանյան հեղինակների արձակ ստեղծագործություններից ռուսերեն հատվածների ասմունքի միջազգային մրցույթ է: Այն իրականացնում է «Կենդանի դասական» հիմնադրամը՝ Ռուսաստանի Դաշնության Կրթության նախարարության, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և Նախագահականդրամաշնորհների հիմնադրամի աջակցությամբ:

Մրցույթի ազգային եզրափակիչը Հայաստանում ավանդաբար կազմակերպում է Երևանի Ռուսական տունը: Այս տարի մրցույթն անցկացվել է մարտի 5-ին, որին մասնակցել է 31 աշակերտ:

Leave a comment