Արաղչին ու Ուիթքոֆը հաղորդագրություններ են փոխանակել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև տեղի է ունենում հաղորդագրությունների փոխանակում։ Հաղորդագրությունները վերաբերում են տարբեր հարցերի։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։.

«Մեր արտաքին գործերի նախարարի և Ուիթքոֆի միջև տարբեր հարցերի շուրջ ոչ պաշտոնական հաղորդագրություններ են փոխանակվում, սակայն դժվար թե կարելի է այդ ամենը բանակցություն անվանել», – ինչպես հաղորդում է ISNA իրանական լրատվական գործակալությունը՝ այս մասին ասել է Բահրեյնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment