Ահազանգ․ Մասիս-Երևան երթուրղին սպասարկող ավտոբուսները անմխիթար վիճակում են

MediaHub-ը Մասիս-Երևան քաղաքի բնակիչներն ահազանգում են, որ Մասիս-Երևան երթուղին սպասարկող տրասպորտն անմխիթար վիճակում է։ Մեզ հետ զրույցում քաղաքացիները պատմում են, որ տրանսպորտից օգտվելը դարձել է գլխացավանք, հատկապես ձմռան օրերին։ 

«Ահավոր է Մասիս-Երևան երթուղին, ձմեռը՝ ցուրտ օրերին, այնպիսի  տպավորություն ա, ոնց որ դրսում լինենք, դուռ-պատուհան սաղ բաց ա, էլ չասեմ, թե ինչ հին են ավտոբուսները», -մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի էլ իր սոցիալական ցանցում դիմելով պատկան մարմիններին ներկայացրել էր նմանատիպ խնդրի մասին, նշելով, որ ավտոբուսների ծանրաբեռնվածության հետևանքով ավտոբուսում հաճախ են մարդիկ կորցնում ինքնզգացողությունը։

Թեմայի վերաբերյալ MediaHub-ը դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանին, ով նշեց, որ տեղյակ են խնդրի մասին։

«Մի քանի օրից՝ հունվարի 29-ին, կայանալու է Արարատի մարզի միասնական երթուղու մրցույթը։ Մրցույթին մասնակիցներ կան։

Հինգշաբթի օրը պարզ կլինի, թե ով է հաղթելու մրցույթը։ Դրանից հետո հաղթող ընկերությունը կսկսի նոր տրանսպորտային միջոցներով սպասարկում իրականացնել», -հավելեց Հարությունյանը։

Էմմա Մարտիրոսյան

Leave a comment