Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 10։30-ին

Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա ապրիլի 15–ին, ժամը 10։30–ին, @ArmeniaSputnik–ին հայտնեց փաստաբան Լիանա Գասպարյանը։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։

Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։

—00—ԼԱ

 

 

Leave a comment