Հրադադարի համաձայնագրի համաձայն՝ Իրանը Հորմուզի նեղուցով օրական թույլատրելու է ոչ ավելի, քան 15 նավի անցում։ Այս մասին Իսլամաբադում կայանալիք բանակցություններից առաջ ТАСС-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։
«Այս նոր իրավական շրջանակը, որը վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, պաշտոնապես հաղորդվել է տարածաշրջանի կողմերին։ Նախապատերազմյան ստատուս քվոյին վերադարձ չի լինի»,- ասել է աղբյուրը։
Նշվում է, որ Իրանը Հորմուզի նեղուցում ներկայացրել է այլընտրանքային նավագնացության ուղիներ՝ խուսափելու այն տարածքներից, որտեղ տեղակայված են ծովային ականներ։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը։
Ըստ BBC-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադարի հաստատումից ի վեր Հորմուզի նեղուցով անցել է 9 նավ։