Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի կողմից Լիբանանի վրա անընդհատ հարձակումները անիմաստ են դարձնում Իսլամաբադում ԱՄՆ ղեկավարների հետ նախատեսված բանակցությունները։
Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «X» սոցիալական ցանցում։
«Այս հարձակումների շարունակությունը բանակցությունները կդարձնի անիմաստ, մեր ձեռքը ձգանի վրա է, և Իրանը երբեք չի լքի իր լիբանանցի եղբայրներին ու քույրերին»,- ընդգծել է Իրանի նախագահը։
Ավելի վաղ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կշարունակեն հարվածել լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորմանը, որտեղ անհրաժեշտ լինի։