Իրանի խորհրդարանի նախագահը խոստացել է «կոշտ պատասխան» Իսրայելի կողմից Լիբանանի հրետակոծության համար

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խոստացել է «կոշտ պատասխան» Իսրայելի կողմից Լիբանանի հրետակոծության համար։

«1 – Լիբանանը և ամբողջ Դիմադրության առանցքը՝ որպես Իրանի դաշնակիցներ, հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում (10 կետանոց առաջարկի 1-ին կետը):

2 – Վարչապետ Շեհբազ Շարիֆը հրապարակավ ու միանշանակորեն ընդգծեց լիբանանյան հարցը. ժխտում կամ նահանջ չի կարող լինել:

3 – Հրադադարի խախտումները կհանգեցնեն կոնկրետ հետևանքների և կոշտ պատասխանի: Անմիջապես դադարեցրեք կրակը», – գրել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Leave a comment