Պուտինը դեռևս որևէ որոշում չի կայացրել Զատկի զինադադարի վերաբերյալ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որևէ որոշում չի կայացրել Ուկրաինայի հետ Զատկի զինադադարի վերաբերյալ, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գերագույն հրամանատարն այսօր որևէ որոշում չի կայացրել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին։

Ուղղափառները Զատիկը կնշեն կիրակի՝ ապրիլի 12-ին։ 2025 թվականին Պուտինը հայտարարել էր եռօրյա Զատկի զինադադարի մասին։

Leave a comment