Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիան չի աջակցում Իրանի և Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելուն և դա համարում է միջազգային ջրերում նավարկության ազատության սկզբունքի խախտում:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:
«Սա անընդունելի է, քանի որ միջազգային ջրերում նավարկության ազատությունը ողջ մարդկության ընդհանուր ժառանգությունն է, որը չպետք է խախտվի որևէ սահմանափակմամբ կամ անցման իրավունքով», – ասել է նախարարը:
«Ոչ ոք չի ընդունի պարզապես այն պատճառով, որ դա անօրինական է», – հավելել է նա: