ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ: Ամերիկացի առաջնորդը այս տեղեկատվությունը հրապարակել է TruthSocial սոցիալական ցանցում։
Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կմնան Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի կնքումը։
«Արդեն վաղուց՝ չնայած բոլոր կեղծ հռետորաբանությանը, համաձայնեցված է եղել. ոչ մի միջուկային զենք, և Հորմուզի նեղուցը կլինի բաց և անվտանգ»,- ընդգծել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը:
Նա հավելել է, որ ամերիկյան զորքերը «լրացնում են իրենց ռեսուրսները և հանգստանում՝ սպասելով նոր նվաճումների»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կվերսկսեն հարվածները Իրանի տարածքում, եթե հրադադարի համաձայնագիրը չպահպանվի։