Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի շրջանակում ներկայացվել են ազգային փոքրամասնությունների երեխաներին 2025թ. պետական ծրագրով կազմակերպված ամառային հանգստի ճամբարներում ներառելու արդյունքները, զեկուցվել են կազմակերպման ընթացքում առաջացած խնդիրների մասին:
Քննարկվել են վերոնշյալ խնդիրների լուծման առաջնահերթություններն ու ուղիները:
Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են նաև 2026թ. ազգային փոքրամասնությունների երեխաներին պետական ծրագրով կազմակերպված ամառային հանգստի ճամբարներում ներառելու նախապատրաստմանը վերաբերող հարցեր:
Նիստին անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքի իրացման, Հայաստանում իրականացվող սոցիալական ծրագրերից օգտվելու հետ կապված հարցեր:
Ամփոփելով քննարկումները՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ընթացիկ հարցերի հետևողական վերհանումը և հանձնարարել պատասխանատուներին նիստի ընթացքում ներկայացված դիտակումների հիման վրա առաջիկայում ներկայացնել բարձրացված հարցերի լուծման առաջարկություններ:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: