ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է սերտ համագործակցություն կառուցել Իրանի հետ։ Նա կարծում է, որ Թեհրանը չի հարստացնի ուրան, և Միացյալ Նահանգները կարդյունահանի և կհեռացնի «խորը թաղված միջուկային փոշին»։
Սպիտակ տան ղեկավարը TruthSocial սոցիալական ցանցում գրել է, որ «Իրանն ապրել է շատ արդյունավետ իշխանափոխություն»։
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն և Իրանը կշարունակեն քննարկել սակագների և պատժամիջոցների մեղմացման հարցը. «Մենք քննարկում ենք և կշարունակենք քննարկել»։ Նա նաև պնդել է, որ երկու կողմերի միջև ապագա խաղաղության համաձայնագրի 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են։
Նշենք, որ ապրիլի 8-ի գիշերը Թրամփը հայտարարեց Իրանի իշխանությունների հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ համաձայնության մասին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ հայտարարեց Հորմուզի նեղուցի բացման մասին։