Կուսակցությունների, դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը կարգելվի։
Ազգային ժողովի արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան»֊ի ներկայացուցիչները հրատապ մամուլի ասուլիս էին հրավիրել ՔՊ֊ի նախաձեռնած «Ընտրական օրենսգրքի» հապճեպ փոփոխությունների վերաբերյալ։