Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 0:
Ըստ նախագծի՝ կուսակցությունների դաշինքի անվանումն անձնանուններից (հատուկ անուններ) բացի չի կարող պարունակել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ։ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել ապրիլի 6-ին: