Մոր խորհուրդն ու օրհնությունը այն ամենաթանկն ու արժեքավորն են, որ ուղեկցում են մեզ ողջ կյանքում. Արմեն Սարգսյան

Մայրության և գեղեցկության տոնը ևս մեկ հրաշալի առիթ է՝ արտահայտելու մեր գնահատանքն ու երախտագիտությունը կանանց և աղջիկների, մայրական սիրո, հոգատարության, համբերության ու նվիրումի հանդեպ։

Մոր խորհուրդն ու օրհնությունը այն ամենաթանկն ու արժեքավորն են, որ ուղեկցում են մեզ ողջ կյանքում։

Թող բոլոր մայրերն ապրեն առողջ և խաղաղ, սիրո ու ջերմության մեջ։ Աստծո օրհնությունը ուղեկից լինի մայրության բերկրանքին սպասողներին:

Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment