Երեւան: Մեդիամաքս: Իրանը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ողջ ընթացքում ոչ մի անգամ կրակ չի բացել Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ճեպազրույցում Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային հայտարարել է.
«Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանի կողմից ոչ մի կրակոց չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ: Կարծում եմ՝ երկու նախագահների եւ արտաքին գործերի նախարարների միջեւ կայացած բանակցությունները հարթել են թյուրիմացությունները:
Ինչ վերաբերում է Թուրքիային, իրավիճակը նույնն է. մենք հստակ հայտարարել ենք, որ մեր կողմից կրակ չի բացվել: Կարծում եմ՝ երկու երկրների միջեւ առկա է փոխըմբռնում, իսկ ծագած հարցերը կարգավորվել են անցկացված բանակցություններից հետո»: