ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Ալյասկայում, ամերիկացիներին սպառնացել է տնտեսական փլուզմամբ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում։ Ելույթի հեռարձակումը վարել է LiveNOW from FOX-ի YouTube-ալիքը։
«Եթե դեմոկրատները հաղթեն, դուք կբախվեք 1929 թվականի Մեծ ճգնաժամի նման տնտեսական ճգնաժամի», – հայտարարել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հանրապետականների հաղթանակը երկրին աննախադեպ տնտեսական վերելք կբերի, իսկ յուրաքանչյուր բնակիչ կստանա 5000 դոլար։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Ամերիկացիները կվերընտրեն Սենատի 100 անդամներից 35-ին, ամբողջությամբ կվերակազմավորեն Ներկայացուցիչների պալատը՝ ընտրելով բոլոր 435 անդամներին, ինչպես նաև նահանգապետեր կընտրեն 36 նահանգներում։
Ավելի վաղ Reuters-ը և The New York Times-ը հայտնել էին, որ SpaceX-ի ղեկավար և աշխարհի ամենահարուստ մարդ Իլոն Մասկը 2026 թվականի ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախընտրական շրջանում ծախսել է շուրջ 366 մլն դոլար։ Այդ գումարից 276 մլն դոլարը հուլիսից ի վեր ուղղվել է Կոնգրեսում հանրապետականների վերահսկողությունը պահպանելուն աջակցելուն, ինչի արդյունքում Մասկը դարձել է քաղաքական ամենախոշոր դոնորը։