Ալիեւն ասել է, որ Հարավային Կովկասում «բոլորովին նոր իրավիճակ է ձեւավորվում»

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Թբիլիսիում հայտարարել է, որ «այսօր Հարավային Կովկասում ձեւավորվում է բոլորովին նոր իրավիճակ, եւ տարածաշրջանի երկրները չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը»:

Թբիլիսիում այցով գտնվող Իլհամ Ալիեւն այս մասին ասել է մամուլի համար հայտարարության մեջ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ «այսօր, ցավոք, աշխարհի տարբեր մասերում խաթարվում են խաղաղությունը, անվտանգությունը, կայունությունը, ինչի հետեւանքն են արյունալի բախումները, պատերազմները, տառապանքներն ու կորուստները»:
«Նման իրավիճակ ժամանակին եղել է նաեւ Հարավային Կովկասում: Բայց այսօր Հարավային Կովկասը դառնում է խաղաղության, հանդարտության, անվտանգության եւ համագործակցության տարածք», – հավելել է Ադրբեջանի ղեկավարը:

Leave a comment