Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հերթական գոտեմարտն անցկացրեց ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում։
Նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) անցկացվելիք RAF մրցաշարում Ծառուկյանի մրցակիցը բրազիլացի Նեյման Գրեյսին էր։ Ծառուկյանը առաջին ռաունդում հաղթեց 10-0 հաշվով՝ տեխնիկական առավելության շնորհիվ։