Ավարտվեց «Երևանի քաղաքապետի գավաթ» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ավարտվեց «Երևանի քաղաքապետի գավաթ» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը։

«Մրցաշարին մասնակցեցին 150 գեղասահորդներ Հայաստանից և տարբեր երկրներից՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Հունաստանից, Վրաստանից, Իսպանիայից և Ղազախստանից։

Այս մրցաշարը կարևոր հարթակ էր երիտասարդ տաղանդների բացահայտման, փորձի փոխանակման և միջազգային սպորտային կապերի ամրապնդման համար։

Երևանը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես միջազգային սպորտային իրադարձությունների հյուրընկալող քաղաք»։

Leave a comment