Իրանը որևէ զինամթերք չի արձակել Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ․ Բաղայի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանը որևէ զինամթերք չի արձակել Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանը որևէ զինամթերք չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ, և կարծում եմ, որ երկու երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները պարզաբանել են բոլոր թյուրըմբռնումները։ Ինչ վերաբերում է Թուրքիային, իրավիճակը նույնն է․ մենք հստակ նշել ենք, որ մեր կողմից որևէ հարձակում չի եղել։ Ուստի կարծում եմ, որ երկու երկրների միջև կա փոխըմբռնում, և առաջացած խնդիրները լուծվել են բանակցություններից հետո»,- ասել է Բաղային մամուլի ասուլիսի ընթացքում, որի տեսանյութը հրապարակվել է SNN-ում։

Leave a comment