«Թուրքական հոսք» գազատարի հունգարական հատվածը կվերցնեն բանակի հսկողության տակ

Բաժանորդագրվել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկրից Հունգարիա տանող գազամուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա պայթուցիկ է հայտնաբերվել:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հունգարիայիտարածքով անցնող «Թուրքական հոսք» գազատարի՝ Սերբիայից մինչև Սլովակիա ընկած հատվածը կվերցնեն բանակի հսկողության տակ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։

«Պաշտպանությանխորհրդի նիստում վարչապետը կարգադրել է զինվորականներին հսկողության սահմանել «Թուրքականհոսք» գազատարի հունգարական հատվածի նկատմամբ։ Զինվորականները հսկելու են սերբ-հունգարական սահմանից մինչև հունգարա-սլովակյան սահմանի երկարությամբ գազատարն ու դրա հանգույցները», – հայտարարել է Սիյարտոն։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիայից Հունգարիա տանող գազատարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա պայթուցիկ է հայտնաբերվել: Այն գտնվում է երկու մեծ ուսապարկերի մեջ։ Պայթուցիկն այնտեղ թողնող անձանց մասին տեղեկություններ չեն հայտնվել։ Կատարվածի մասին Վուչիչն արդեն խոսել է Օրբանի հետ, որից հետո Հունգարիայի վարչապետը հրավիրել է պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ:

Սերբիայի և Հունգարիայի սահմանին գազատարի ականապատումը որակվել է դիվերսիայի փորձ։

Սերբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառման, արտադրման և պահպանման հոդվածով:

Leave a comment